«Ամրոց» հիմնադրամի առաքելությունն ազգային արժեքների զարգացումն ու տարածումն է, մասնավորապես՝ երիտասարդների ու պատանիների շրջանում։

Մենք ցանկանում ենք երկարաժամկետ համագործակցության ակնկալիքով բացահայտել այնպիսի ստեղծագործող երիտասարդների կամ պատանիների, որոնց աշխատանքներն առնչվում են ազգային արժեքներին ու ինքնությանը, դրանց զարգացմանը, փորձում են գտնել համազգային նշանակության հարցերի պատասխաններ և ներկայացնում արժեքավոր գաղափարներ։

Ավարտվեց «Ծիլ» 2023 Մրցույթը: Այս տարի մրցույթը ուներ երեք անվանակարգ՝ «Արձակ», «Չափածո» և «Հասարակական-մշակութային (հրապարակախոսական)» ստեղծագործություններ:
Մրցույթի երկրորդ փուլ անցած մասնակիցները՝ դափնեկիրների հետ միասին, համալրեցին «Ծիլ» համայնքը: Ստեղծագործությունները շուտով կհրապարակվեն կայքէջում:
Մրցույթը առիթ դարձավ ևս մեկ անգամ համոզվելու, որ մեր շուրջը ապրում են տաղանդավոր, բանիմաց և հարուստ ներաշխարհ ունեցող երիտասարդներ:

«Ծիլ»․ Մրցույթ 2024

Եթե 16-18 տարեկան ես, ունես գրական-ստեղծագործական, լուսանկարչական կամ տեսանկարահանման տաղանդ, ապա հրավիրում ենք քեզ համագործակցության։

«Ծիլ» Մրցույթ 2024 թ. թեմաներն են.

  • «2023 թ. սեպտեմբերն Արցախում. ականատեսի աչքերով» կամ «2023 թ. սեպտեմբերը Մայր Հայաստանում. ականատեսի աչքերով»,

Անվան ընտրությունը կախված է այն բանից, թե որտեղ է այդ իրադարձություններին անձամբ ականատես եղել մասնակիցը:

  • «Կամք»,
  • «Հառնում»:

Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է մրցել առավելագույնը 2 անվանակարգում, օրինակ՝ «Գրական-ստեղծագործական» և «Լուսանկարչություն» (մրցութային)։

Ուշադրություն՝ Մասնակիցը չի կարող միաժամանակ մրցել նույն անվանակարգի երկու բաժիններում (ենթաանվանակարգերում), օրինակ՝ պատմվածք և չափածո։ Մասնակիցը հնարավորություն ունի մասնակցելու ևս մեկ ոչ մրցութային անվանակարգում, օրինակ՝ ներկայացնելով իր կողմից նկարահանված լուսանկարները կամ տեսանյութերը։

Յուրաքանչյուր հեղինակ կարող է ընտրել մեկից ավելի թեմա։

Ստեղծագործությունները պետք է համապատասխանեն ներկայացվող պահանջներին՝

ԱՆՎԱՆԱԿԱՐԳ 1՝ «Գրական-ստեղծագործական»
ա) Պատմվածք՝ ոչ ավելի քան 2 ստեղծագործություն, յուրաքանչյուրը՝ 2-3 էջի սահմաններում,
Աշխատանքները ընդունելի են միայն գրական հայերենով:


բ) Ակնարկ/իրապատում՝ ոչ ավելի քան 2 ստեղծագործություն, յուրաքանչյուրը՝ 2-3 էջի սահմաններում:
Աշխատանքները ընդունելի են միայն գրական հայերենով:

գ) Բանաստեղծություն/չափածո՝ ոչ ավելի քան 5 ստեղծագործություն, ընդհանուր էջերի քանակը՝ ոչ ավելի քան 6 էջ։
Աշխատանքները կարող են գրված լինել արևելահայերեն և/կամ արևմտահայերեն, ինչպես նաև հայերենի բարբառներով:

ԱՆՎԱՆԱԿԱՐԳ 2՝ «Լուսանկար»

Առավելագույնը 5 էլեկտրոնային/թվային լուսանկար (կամ լուսանկարների մեկ շարք):

ԱՆՎԱՆԱԿԱՐԳ 3՝ «Տեսանյութ»

Առավելագույնը 30 վայրկյան տևողությամբ, Մասնակիցը կարող է ներկայացնել առավելագույնը 2 տեսանյութ, ձայնով կամ առանց ձայնային ուղեկցության:

Առաջին թեմային՝ («2023 թ. սեպտեմբերն Արցախում. ականատեսի աչքերով» կամ «2023 թ. սեպտեմբերը Մայր Հայաստանում. ականատեսի աչքերով») վերաբերող լուսանկարները և տեսանյութերը պետք է նկարահանված լինեն Մասնակցի կողմից 2023 թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, ունենան բավարար որակ և հասկանալի բովանդակություն, ուղեկցվեն նկարում արտացոլված  վայրի, ժամանակի, մարդկանց և պատկերված դրվագի մասին գրավոր համառոտ նկարագրությամբ:

Մյուս երկու թեմաների համար ներկայացված ստեղծագործական աշխատանքները պետք է արտացոլեն հայ ազգի ամուր կամքը, դժվարություններից արժանապատվորեն դուրս գալու՝ հառնելու ունակությունը։ Այս թեմաներին առնչվող ստեղծագործությունների համար ժամանակագրական սահմանափակում նախատեսված չէ:

Ուշադրություն

«Լուսանկար» և «Տեսանյութ» անվանակարգերին կարող են մասնակցել ԲՈԼՈՐԸ՝ արտամրցութային պայմանով: Աշխատանքները կհավաքագրվեն և կներկայացվեն «Ծիլ» ցուցահանդեսի ընթացքում:

Միակ պայմանն է, որ լուսանկարները և տեսանյութերը պետք է վերաբերվեն առաջին թեմային («2023 թ. սեպտեմբերն Արցախում. ականատեսի աչքերով» կամ «2023 թ. սեպտեմբերը Մայր Հայաստանում. ականատեսի աչքերով») և նկարահանված լինեն Մասնակցի կողմից 2023 թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, ունենան բավարար որակ և հասկանալի բովանդակություն, ուղեկցվեն նկարում արտացոլված վայրի, ժամանակի, մարդկանց և պատկերված դրվագի մասին համառոտ նկարագրությամբ:

Արտամրցութային եղանակով «Ծիլ» Մրցույթ 2024-ին ներկայացված աշխատանքների համար մրցանակներ նախատեսված չեն:

Մրցույթի մասնակիցը պետք է 14.11.2023-ից – 10.01.2024-ը germcommunity@gmail.com հասցեին ուղարկի հետևյալ նյութերը․

Մրցույթի մասնակիցների հեղինակային իրավունքները պաշտպանվում են։
Սիրով սպասում ենք քեզ։

Առաջին փուլում ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։

«Գրականություն» անվանակարգում լավագույնը ճանաչված հեղինակները կպարգևատրվի 150.000 դրամով, 2-րդ տեղը զբաղեցրած հեղինակները կստանան 100.000-ական դրամ, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած մասնակիցների մրցանակը կկազմի 50.000-ական դրամ։

«Լուսանկար» անվանակարգում լավագույնը ճանաչված հեղինակները կպարգևատրվի 50.000 դրամով, 2-րդ տեղը զբաղեցրած հեղինակները կստանան 40.000-ական դրամ, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած մասնակիցների մրցանակը կկազմի 30.000-ական դրամ։

«Տեսանյութ» անվանակարգում լավագույնը ճանաչված հեղինակները կպարգևատրվի 70.000 դրամով, 2-րդ տեղը զբաղեցրած հեղինակները կստանան 50.000-ական դրամ, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած մասնակիցների մրցանակը կկազմի 30.000-ական դրամ։

Մրցույթի դափնեկիրները հնարավորություն կստանան ընդգրկվելու «Ծիլ» երիտասարդ հեղինակների համայնքում:

ՄԵՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Կորոշի հետագա համագործակցության ձևաչափը՝ կրթաթոշակներ հետագա կրթության համար, ներառում հիմնադրամի այլ ծրագրերում, ստեղծագործությունների պատվեր, հանրայնացում և այլն