Ծիլ համայնք
«ԾԻԼ» համայնքում ներգրավված են «ԾԻԼ» երիտասարդ հեղինակների աջակցության ծրագրի 2022 թվականի մրցույթում առաջին և երկրորդ կարգ զբաղեցրած ստեղծագործողները: Շատ կուզենք հետագայում մեր շարքերում համախմբել արվեստի տարբեր ոլորտներում ակտիվություն ցուցաբերող երիտասարդ ստեղծագործողների:

1/4/2005
Արաքսյա Տոնոյան
«Գրավոր» անվանակարգում 1-ին կարգի մրցանակակիր:
Էլ. հասցե՝ araqsyatonoyan7@gmail.com
Գրական ստեղծագործություն՝ «Ես և մեր վաղը»
Ինչպիսի՞նն եք ուզում տեսնել ձեր շրջապատող միջավայրը:
Ուզում եմ, որպեսզի ինձ շրջապատող մարդիկ լինեն հասարակ, չփորձեն կեղծել իրենց կերպարը, գնահատեն միմյանց, չդժգոհեն ունեցածից ու ձգտեն հասնել չունեցածին, հաճախ ժպտան։
Ինչպե՞ս հասկացաք, որ սիրում եք ստեղծագործել։
Երբ առաջին անգամ ստեղծագործելուց հետո հաջողություն ունեցա, հասկացա, որ դա ինձ դուր է գալիս։
Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր մուսան:
Դպրոցս ու ուսուցիչներս:

7/6/2004
Մհեր Սանոսյան
«Գրավոր» անվանակարգում 1-ին կարգի մրցանակակիր:
Էլ. հասցե՝ mhersanosyan@mail.ru
Գրական ստեղծագործություն՝ «Այս աշխարհի հայը»
Ինչպիսի՞նն եք ուզում տեսնել ձեր շրջապատող միջավայրը:
Անհատականություններից բաղկացած խմբեր, ոչ թե պարզապես խմբեր։ Գիտակ մարդիկ, ովքեր հաղորդ են իրենք իրենց անցյալին: Գործում են միշտ ներկայով, գործում են նաև «ԵՍ»֊ից դուրս։ Մտքով, հոգով ու մարմնով ուժեղ ու գեղեցիկ մարդիկ։
Ինչպե՞ս հասկացաք, որ սիրում եք ստեղծագործել։
Առհասարակ ինչ֊որ բան արարելուց մարդը հաճույք է ստանում։ Երբեք չեմ հասկանա մեկին, ով անցկացնում է իր կյանքն, օրինակ՝ ծառ հատելով. դա ինքնին տանում է դեպի հետզարգացում և ուժի անիմաստ վատնում, քանի որ պրոցեսը ենթադրում է քանդում։ Քանդել, թե ստեղծել՝ որոշում ենք մենք։ Այս մտքերից հետո նորը ստեղծելու փորձերը նույնիսկ ինքնըստինքյան են ստացվում։
Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր մուսան:
Մուսաս կարող է դառնալ ցանկացած մեկը/բանը, ով/ինչը գաղափարական կամ զգացմունքային խորն ազդեցություն կթողնի ինձ վրա։

11/3/2005
Տատյանա Դարբինյան
«Գրավոր» անվանակարգում 2-դր կարգի մրցանակակիր:
Էլ. հասցե՝ darbiinyan@mail.ru
Գրական ստեղծագործություն՝ «Հայրենիքի բանաձևը»
Ինչպիսի՞նն եք ուզում տեսնել ձեր շրջապատող միջավայրը:
Ես իմ շրջապատող աշխարհը ուզում եմ տեսնել բացարձակ մաքուր, որտեղ աղբը չի լինի չնախատեսված վայրում։ Ուզում եմ որ յուրաքանչուրը լինեն պատասխանատվության մեծ զգացումով` իրենց արարքների հանդեպ։ Ուզում եմ տեսնել երջանիկ մարդկանց, ովքեր եռում են իրենց գործն անելու ցանկությունից, ովքեր ունեն ազատ ժամանակ իրենց համար։ Ուզում եմ տեսնել առանց կարծրատիպերի առողջ հասարակություն, որտեղ պարտականություններդ սեռով պայմանավորված չեն լինի։ Ուզում եմ ունենալ ստեղծագործ և աշխարհի հանդեպ բաց գաղափարներով ընկերներ, ում հետ լռելն անգամ հաճելի կլիներ։
Ինչպե՞ս հասկացաք, որ սիրում եք ստեղծագործել։
Գլխումս շատ մտքեր էին պտտվում ու երբ կարդում էի գրքեր, որտեղ գտնում էի այն գաղափարները, որոնք մոտ են հոգուս, փորձեցի ես էլ ինչ-որ ձևով բացատրեմ և նկարագրեմ իմ զգացմունքները, հույզերը, վախերն ու պայքարի միջոցները խտրականության հանդեպ։ Այդպես ձևավորվեց ինքնախնամքի նոր փուլ։
Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր մուսան:
Իմ մուսան ես եմ և հոգեվիճակս։ Իմ մուսան իմ աչքերն են, որոնք տեսնում են երջանիկ կանանց ժպիտը, թափառող շներին ամեն առավոտ կերակրելիս, հասարակության ճահճացնող շղթաները …

1/19/2004
Ֆարիդա Մալխասյան
«Գրավոր» անվանակարգում 2-դր կարգի մրցանակակիր
Էլ. հասցե՝ f.malkhasyan@mail.ru
Գրական ստեղծագործություն՝ «Այս աշխարհի հայը»
Ինչպիսի՞նն եք ուզում տեսնել ձեր շրջապատող միջավայրը:
Ես հաճախ ինձ գտնում եմ այն մտքի վրա, որ չափազանց էգոիստ եմ, երբ ընտրում եմ՝ ում հետ շփվել։ Գրեթե բոլոր ընկերներս ինձնից մեծ են։ Նրանց մի մասն արդեն մասնագետ է իր գործում, մի մասը և սովորում է, և աշխատում, և նրանք բոլորը գիտեն՝ ինչ են ուզում։ Շատ բաներ ես սովորել եմ հենց իրենցից։ Ասում է. «Նկարիչ կարելի է դառնալ 2 ճանապարհով. 1) նկարել այն, ինչ մարդիկ համարում են արվեստ 2) ստիպել մարդկանց արվեստ համարել այն, ինչ նկարում ես»։ Կարևոր է, որ շրջապատում լինեն և առաջին, և երկրորդ կատեգորիայի մարդիկ (որևէ ոլորտի)։
Ինչպե՞ս հասկացաք, որ սիրում եք ստեղծագործել։
Երբ իմ ստեղծագործությունն ինձ դուր եկավ։
Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր մուսան:
Մոտիվացիան՝ Աստվածաշունչը։ Մուսա վաղուց չեմ պատկերացնում։ Հազվադեպ երևույթ է։ Կարծում եմ՝ դրանով հեռու չես գնա։ Ես համոզված եմ, որ կա ուղղակի աշխատասիրություն ու գրելու հարմար պահ։ Իսկ ոգեշնչումը (կամ հենց մուսան) ճիշտ եմ համարում օգտագործել սյուժետային գիծ, ստեղծագործության պլան մտածելու համար, ոչ թե բուն գրելու։

8/6/2007
Գոհար Հովեյան
«Գրավոր» անվանակարգում 2-րդ կարգի մրցանակակիր:
Էլ. հասցե՝ hoveyangohar3@gmail.com
Գրական ստեղծագործություն՝ «Գարու՞ն ա» «Իմ գողտրիկ հայրենիք»
Ինչպիսի՞նն եք ուզում տեսնել ձեր շրջապատող միջավայրը:
Ինձ համար կարևոր է, որ շրջապատումս ազատություն լինի, մարդկանց քննադատելու փոխարեն խոսեն հետաքրքիր հոբբիներից, ուսուցողական թեմաներից: Աշխարհը ճիշտ սիրել սովորի, ճիշտ ապրի: Մարդիկ սիրեն բնությունը, որովհետև բնությունն էլ իրենց է սիրում: Մարդկանց բազմապիսի բնավորության գծերը չխանգարեն միմյանց սիրել և համահունչ լինել կյանքի բարի շնչի հետ: Շրջապատում տարածվող գեղեցկությունը ավելի կշքեղացնի բոլորի «ես»-ը և կփրկի աշխարհը դառնահամ պատերազմներից:
Ինչպե՞ս հասկացաք, որ սիրում եք ստեղծագործել։
Երբ հասկացա,որ աշխարհում ամեն ինչի մասին ուզում եմ աղաղակել: Երբ ստեղծագործելը դառնում է ամենահարազատը ու սիրելին: Երբ մարմինդ ուղղակի միջնորդ է աշխարհը սրտիդ խոսքերով ներկայացնելու համար: Իսկ գրածդ կարդալը` ամենահաճելի զգացմուը:
Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր մուսան:
Շրջապատող ամեն իր ինչ-որ պահի դառնում է մուսսա. սկսած աստղերի գիշերային փայլից ու տերևների ամենամեղմ շարժումից, մինչև պահարանի մի անկյում գրքերի մեջ սպրդած ու ճմռված թուղթը: Անծանոթ անցորդների երբեմն տաղտուկ, երբեմն էլ ժպտացող հայացքներն ու ամենահարազատ մարդկանց ասած բառերը, որոնք ամենախոցելին են ստեղծագործության մեջ: Մորս տանջված ու ժպտացող հայացքը, տատուս խորշոմները, հորս փորձված խրատները ու պապուս ջիգյարը: Ծառից ընկած վերջին տերևը, որ խաղիկներ է տալիս զեփյուռի հետ: Մուսսա, երբ տարահուն աշխարհում հորդացած չարությունը սեղմվում է հավատով:

10/20/2004
Էլեն Բաղդասարյան
«Գրավոր» անվանակարգում 1-ին կարգի մրցանակակիր:
էլ. հասցե՝ elen.bagdasaryan.04@mail.ru
Գրական ստեղծագործություն՝ «Եթե ես հիմա»
Ինչպիսի՞նն եք ուզում տեսնել ձեր շրջապատող միջավայրը:
«Մաքուր» միջավայր ունենալը հանդիսանում է հոգեկան ու ֆիզիկական առողջության առաջին գրավականներից։ Անձնային աճի ու գիտակցական մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ է ունենալ համախոհ մարդկանց, ովքեր կստեղծեն մեզ շրջապատող միջավայրը։ Ինձ շրջապատող միջավայրում ես տեսնում եմ մարդկանց, ովքեր ինչ-որ չափով կիսում են իմ հետաքրքրությունները, մարդկանց, ովքեր կլինեն լավ ուսուցիչներ և խթան կհանդիսանան ավելին լինելու մոտիվացիայի:
Ինչպե՞ս հասկացաք, որ սիրում եք ստեղծագործել։
Դեռ տարրական դպրոցում սկսեցի սիրել ստեղծագործական բնույթի տնային առաջադրանքները։
Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր մուսան:
Կարծում եմ մուսան մեկը չի լինում։ Ստեղծագործ միտք ունեցող մարդիկ այլ տեսանկյունից են նայում շատ ու շատ երևույթների, որոնք ընդունված է սովորական համարել ու ցանկացած երևույթ կամ անձ կարող է մուսա հանդիսանալ։ Աշխարհայացքների տարբերություններից էլ ելնելով` յուրաքանչյուր ստեղծագործ անձ ձևավորում է անհատական ձեռագիր։

6/25/2005
Սիլվի Ստեփանյան
«Գրավոր» անվանակարգում 1-ին կարգի մրցանակակիր:
Էլ. հասցե՝ pinksilvie@gmail.com
Գրական ստեղծագործություն՝ «Քեզ հետ»
Ինչպիսի՞նն եք ուզում տեսնել ձեր շրջապատող միջավայրը:
Գիտակից ու մտածող, շատ կարևոր է, երբ ինչ-որ մեկն ընթերցում ու լավ գրաքննադատ է։ Էմոցիոնալ կայուն ու էմոցիոնալ ինտելեկտուալ շրջապատ ունենալը շատ հաճելի կլիներ։ Ազատ մարդիկ, ազատ մտածող ու գործող, ոչ անտարբեր մարդիկ։
Ինչպե՞ս հասկացաք, որ սիրում եք ստեղծագործել։
Հանգստացնում էր, վատ էմոցիաները ճիշտ նկարագրելը ու ընթերցողին հասցնելը շատ հավես գործ է
Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր մուսան:
Մարդկանց պատմությունները, ընդգված անձ ունեցողները։ Շրջապատող յուրաքանչյուր մարդ, որն իրեն դրսևորում է այնպես ինչպես կա։ Մարդկային ամեն դրսևորում նոր մուսա է ու դե ամենաշատը ինքս։

7/28/2004
Արտավազդ Սաֆրազյան
«Գրավոր» անվանակարգում 2-րդ կարգի մրցանակակիր:
Էլ. հասցե artavazd.safrazyan@edu.ysu.am
Գրական ստեղծագործություն՝ «Եթե ես…»
Ինչպիսի՞նն եք ուզում տեսնել ձեր շրջապատող միջավայրը:
Յուրաքանչյուր մարդու համար, կարծում եմ, կարևոր է կայուն և զարգացած միջավայրի առկայությունը։ Այդտեղ մարդիկ, ըստ իս, պետք է լինեն կրթված և տեղյակ հասարակական անցուդարձին, գաղափար և պատկերացում ունենան շրջակա աշխարհում կատարվող տարբեր երևույթների և իրադարձությունների մասին։
Ինչպե՞ս հասկացաք, որ սիրում եք ստեղծագործել։
Ինքնաբերաբար մտքերը գալիս էին և չէի ուզում ` անհետևանք կորչեին, անցկացնում էի թղթի վրա։
Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր մուսան:
Ես շատ եմ սիրում գրել իմ ծննդավայրի՝ Սիսիանի մասին:

5/19/2006
Միլենա Իսմայիլյան
«Գրավոր» անվանակարգում 2-րդ կարգի մրցանակակիր:
էլ. հասցե՝ milena051906@gmail.com
Գրական ստեղծագործություն՝ «Ես և մեր վաղը»
Ինչպիսի՞նն եք ուզում տեսնել ձեր շրջապատող միջավայրը:
Դե իհարկե բոլորին էլ հաճելի է այն շրջապատը, որտեղ կան խելացի, բանիմաց, հետաքրքիր ինչու չէ նաև հումորով մարդիկ։ Ինձ նույնպես։ Ընդհանրապես մարդիկ իրենք են ստեղծում իրենց շրջապատը, դա այն գործն է որը կախված է նրանցից։ Շրջապատը կարող է տվյալ մարդու մասին շատ բան ասել։ Օրինակ ներկա պահին իմ շրջապատում կան խելացի, արվեստին մոտ, գրքասեր, ստեղծագործող և հումորով մարդիկ։ Եվ դա իհարկե նկարագրում է ինձ։
Ինչպե՞ս հասկացաք, որ սիրում եք ստեղծագործել։
Սթրեսային ծանր վիճակից ինձ համար միակ հանգստացնողը ստեղծագործելն է։ Տարբեր իրավիճակներում միայն ստեղծագործելն էր ինձ օգնում իմ իրական հույզերն արտահայտելու համար։ Այդպես կարծես հայտնվում էի մի աշխարհում, որն ինքս իմ ձեռքերով էր ստեղծված։
Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր մուսան:
Իմ մուսան, իմ կյանքի լավ ու վատ ապրումներն են։

9/27/2005
Անուշ Գասպարյան
«Գրավոր» անվանակարգում 1-ին կարգի մրցանակակիր:
Էլ. Հասցե gasparyananusha@gmail.com
Գրական ստեղծագործություն՝ «Ամուր ծիլ»
Ինչպիսի՞նն եք ուզում տեսնել ձեր շրջապատող միջավայրը:
Միջավայրը ստեղծում են մարդիկ։ Ամեն ինչ կարող է գեղեցիկ ու ոգեշնչող լինել ճիշտ ներկայացնելու դեպքում, բայց մարդիկ ավելի են գեղեցկացնում այն։ Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ մարդը աշխարհ է եկել ու խաթարել բնության ներդաշնակությունը։ Ինձ համար լավագույն միջավայրն այն է, որտեղ կա և՛ բնություն, և՛ մարդկություն, և՛ մարդու արարման արդյունք։ Հոգեբանական տեսանկյունից ես չեմ խուսափում ինձնից տարբերվող մարդկանցով շրջապատված լինելուց, բայց ամենահանգիստ միջավայրն ինձ համար համախոհներով շրջապատված լինելն է։ Հաճախ ես հաճույք եմ ստանում մենակությունից, լռությունից, երբ միայն ես եմ ու մտքերս, բայց շատ հաճախ մենակ մնալ էլ չեմ կարողանում, սիրում եմ շփվել, փոխանակել մտքեր, կարծիքներ, նոր տեսակետներ լսել ու նորովի նայել շատ երևույթների։ Կուզեի ապրել քաղաքին շատ մոտ մի գյուղում, որտեղ քաղաքի աղմուկը չի հասնում։ Կուզեի ունենալ իմ առանձնարանը, որտեղ ամեն ինչ կազմված կլիներ իմ տրամադրությանը համահունչ, ոչ թե այնպես, ինչպես ընդունված է։ Ուզում եմ շրջապատված լինել ժպտացող, կյանքը սիրող ու արժևորող մարդկանցով, ունենալ մարդկանց օգնող մասնագիտություն։
Ինչպե՞ս հասկացաք, որ սիրում եք ստեղծագործել։
Ինձ դուր էր գալիս կարծիքս հայտնել, հաճելի էր, երբ ինձ հարցնում էին, ես էլ մտածում ու պատասխանում էի։ Բայց ամեն բանավոր պատասխանից հետո ես շարունակում էի մտածել այդ հարցի շուրջ և հասկանում, թե դեռ ինչքան ասելիք կա։ Հետո սկսեցի ինքս ինձ հարցեր տալ ու գրավոր պատասխանել դրանց, որպեսզի միշտ հնարավորություն ունենամ ավելացնելու ևս մի միտք, ևս մի կարծիք։
Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր մուսան:
Մուսաս գեղեցկությունն է` գեղեցիկ մարդիկ են` գեղեցիկ աչքերով, գեղեցիկ ժպիտներով, գեղեցիկ մտքերով, գեղեցիկ բնությունն է, գեղեցիկ խոսքերը, գեղեցիկ արվեստը և այդ ամենի կողքին տգեղը։

12/26/2005
Նարե Ավետիսյան
«Գրական» անվանակարգում 2-րդ մրցանակ
Էլ. հասցե՝ nareavetisyan297@gmail.com
Գրական ստեղծագործություն՝ «Եթե ես»
Ինչպիսի՞նն եք ուզում տեսնել ձեր շրջապատող միջավայրը:
Ամենաառաջինը ցանկանում եմ իմ կողքին տեսնել լավատես մարդկանց, նրանց ովքեր հնարավորինս քիչ կտարածեն վատ լուրեր, վատ տրամադրություն։ Իմ շրջապատում պետք է լինեն հայրենասեր, բարի, պայքարող, նպատակասլաց ու չհուսալքվող մարդիկ։
Ինչպե՞ս հասկացաք, որ սիրում եք ստեղծագործել։
Փոքր տարիքում հեքիաթներ էի սիրում հորինել, տարբեր պատմություններ էի պատմում։ Հորինել միշտ էլ սիրել եմ։ Հետո 3 տարի առաջ հյուրասենյակում քառյակ գրեցի իմ առաջին սիրո մասին, սկսեց դուրս գալ։ Ինքս էլ չէի հասկանում ինչ է կատարվում ու ինչպես եմ կարողանում հանգավորել բառերը, նկարագրել զգացածս։ Ամենամեծ հաճույքը պատճառում էր գրելու ընթացքը, մեկ մեկ չափազանց բարձր կարդալը։
Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր մուսան:
Սերը, սերը, սերը ու էլի սերը։