«Ամրոց» հիմնադրամի առաքելությունն ազգային արժեքների զարգացումն ու տարածումն է, մասնավորապես՝ երիտասարդների ու պատանիների շրջանում։

Մենք ցանկանում ենք երկարաժամկետ համագործակցության ակնկալիքով բացահայտել այնպիսի ստեղծագործող երիտասարդների կամ պատանիների, որոնց աշխատանքներն առնչվում են ազգային արժեքներին ու ինքնությանը, դրանց զարգացմանը, փորձում են գտնել համազգային նշանակության հարցերի պատասխաններ և ներկայացնում արժեքավոր գաղափարներ։

«ԾԻԼ» երիտասարդ հեղինակների աջակցության ծրագրի առաջին մրցույթի (2022թ․ մայիս-հունիս) առաջին փուլի հաղթողների աշխատանքները այսուհետ կհրապարակվեն մեր սոցիալական հարթակներում:

Ստեղծագործությունների ընտրության գործում եղել ենք խստապահանջ ու բծախնդիր, և բացի մասնակիցների ստեղծագործական տաղանդից, հաշվի ենք առել նաև ներկայացված աշխատանքների համապատասխանությունը մեր հարցադրումներին:

Ստեղծագորություններին ծանոթացեք այստեղ:

«Ծիլ»․ Մրցույթ 2023

 

Եթե 16-18 տարեկան ես, ունես գրական-ստեղծագործական տաղանդ, ապա հրավիրում ենք քեզ համագործակցության։
Սույն թվականի մայիսի 1-10-ը մեզ ուղարկիր քո արձակ (ներառյալ՝ երգիծական), չափածո և hասարակական-մշակութային (հրապարակախոսական) բնույթի ստեղծագործությունները (հոդվածները, էսսեները) հետևյալ թեմաներով.
_______

  • «Մեծ և փոքր աշխարհ»,
  • «Պատերազմ և խաղաղություն»,
  • «Կարոտ…»:
Յուրաքանչյուր մասնակից կարող է մասնակցել մրցույթի միայն մեկ անվանակարգում՝ իր նախընտրած թեմայով/ թեմաներով։
Այլ անվանակարգերում ունեցած ստեղծագործությունների մասին կարող եք տեղակացնել Ժյուրիին՝ հարցազրույցի ընթացքում։
Յուրաքանչյուր հեղինակ կարող է ընտրել մեկից ավելի թեմա։

Ստեղծագործությունները պետք է համապատասխանեն ներկայացվող պահանջներին՝

  • Արձակ՝ ոչ ավելի, քան 2 նովել, յուրաքանչյուրը՝ 2-3 էջի սահմաններում,
  • Չափածո՝ ոչ ավելի, քան 5 ստեղծագործություն, ընդհանուր էջերի քանակը՝ ոչ ավելի, քան 6 էջ,
  • Հասարակական-մշակութային (հրապարակախոսական) ստեղծագործություն՝ ոչ ավելի, քան 2 հոդված/ էսսե, յուրաքանչյուրը՝ 2 էջի սահմաններում:

Մրցույթի մասնակիցը պետք է մինչև ս․թ․ մայիսի 20-ը germcommunity@gmail.com հասցեով ուղարկի հետևյալ նյութերը․

Մրցույթի մասնակիցների հեղինակային իրավունքները պաշտպանվում են։
Սիրով սպասում ենք քեզ։

Ստացված ստեղծագործությունները կգնահատվեն գրական-ստեղծագործական երկարամյա փորձ ունեցող մասնագետներից կազմված Ժյուրիի կողմից։
Առաջին փուլում ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։
Յուրաքանչյուր անվանակարգում լավագույնը ճանաչված հեղինակը կպարգևատրվի 200.000 դրամով, 2-րդ տեղը զբաղեցրած երկու հեղինակները կստանան 100.000-ական դրամ, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած երեք մասնակիցների մրցանակը կկազմի 50.000-ական դրամ։
Մրցույթի դափնեկիրները հնարավորություն կստանան ընդգրկվելու «Ծիլ» երիտասարդ հեղինակների համայնքում:

ՄԵՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Կորոշի հետագա համագործակցության ձևաչափը՝ կրթաթոշակներ հետագա կրթության համար, ներառում հիմնադրամի այլ ծրագրերում, ստեղծագործությունների պատվեր, հանրայնացում և այլն

50.000-ական դրամով

Կպարգևատրվի 9 ստեղծագործություն

100.000-ական դրամով

Կպարգևատրվի 6 ստեղծագործություն

200.000-ական դրամով

Կպարգևատրվի 3 ստեղծագործություն