Քո կարոտի տենչով արբած,
Ու աչքերիդ շողքով տարված,
Քո սիրո բույրից կուրացած,
Բայց հայացքիդ մեջ խորացած,
Քո սրտի մեջ կարծես դաջված,
Անուշ ձայնիդ ես կարոտած,
Իմ աշխարհս քո մեջ գտած,
Սպասում եմ քեզ գրկաբաց։
Մելամաղձոտ սիրով պատված,
Սիրո ծովի մեջ թաթախված,
Անուրջներիս մեջ որոնած,
Հայացքներում մի պահ թվաց.
Իմ հեքիաթի հերոսուհին,
Ծաղիկներիս ալ թագուհին,
Զբոսնում էր մեր պարտեզում,
Որտեղ նրան էի ես սպասում,
Հեռու այնտեղ մայրամուտում,
Մեր մտքերն են միմյանց փարվում,
Գարնան ծաղկած ծաղիկներում,
Նրանք մեր սերն են ավետում։
Կարոտի ծարավով հոգիս տանջված,
Բոց արևից սիրտս ճաքած,
Սպասում էր քեզ սրտաբաց։
Թույլ տուր հիմա ես քեզ մոտ գամ,
Մոտենամ քեզ մի համբույր տամ,
Ձեռքիս ափով ձեռքդ բռնեմ,
Իմ ձեռքերով քեզ պինդ գրկեմ,
Տաք ջերմությամբ ես քեզ պատմեմ,
Խենթի նման քեզ պաթաթվեմ,
Ես քեզ համար երգեր հյուսեմ,
Իմ տողերում քեզ գովերգեմ,
Սիրո ամպից ես գալարվեմ
Իջնեմ նորեն ես քեզ փարվեմ,
Ես քեզ փարվեմ,բաց չթողնեմ,
Մի ամբողջ կյանք քեզ նվիրեմ,
Լուրթ երկնքից արև բերեմ,
Սառած ձեռքերդ տաքացնեմ,
Ու աստղերը թող մեզ նայեն,
Շենշող, պայծառ, փայլ հաղորդեն,
Լուսնի առջև ծնկաչոք իջնեմ,
Ու քո մատին մատանի դնեմ
Թաքնված իմ կարոտը գտնեմ,
Ու քեզ իմ կինը դարձնեմ։
Եվ ի վերջո դու հասկացիր,
Սիրտս քոնն է լավ իմացիր,
Միտքս վերցրու որ զորամաս,
Որ իմ հոգում հրեշտակ դառնաս,
Ձեռքդ բռնեմ ու քեզ տանեմ,
Ամենքից հեռու սեր խոստովանեմ,
Իմ տաք գրկում ես քեզ պահեմ,
Ժպտամ ես քեզ, նորեն փայլեմ,
Եվ այդժամ ես նորեն կասեմ,
Խենթի նման քեզ սիրում եմ։
Add Comment